ՄամուլՏեսանյութ

30 տարվա հաշիվը գցել են Նիկոլ Փաշինյանի վրա և թռել այս պատմությունից․ Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)

30 տարվա հաշիվը գցել են Նիկոլ Փաշինյանի վրա և թռել այս պատմությունից․ Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)

Այս մասին Հ1-ի տաղավարում՝ պատասխանելով Պետրոս Ղազարյանի հարցին, թե ինչպե՞ս դուրս գալ ճգնաժամից, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Նախ պետք է հասկանալ, որտեղից է եկել այդ ճգնաժամը։ Այդ ճգնաժամը եկել է այնտեղից, որ 30 տարի մենք բոլորս արել ենք հակառակը և Ազատության հրապարակում այսօրվա հավաքված ուժերը, որոնք ներկայացնում են անցյալ իշխանության ներկայացուցիչներին, որոնք, այսպես ասած, 30 տարվա այս հաշիվը՝ գցել են Նիկոլ Փաշինյանի վրա, ՀՀ ժողովրդի վրա և թռել այս պատմությունից՝ նախապես պայմանավորվելով, նախապես հողերը հանձնելով։

Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան

Եվ մենք պետք է հասկանանք, որ այդպես չի լինելու։ ՀՀ քաղաքացուն խաբել չի լինելու»։

Պետրոս Ղազարյանի հետևյալ հարցին` եթե ԳՇ-ը, գեներալները նման հայտարարություններ են անում, ինչպե՞ս եք տեսնում հետագա աշխատանքը՝ Կառավարություն- Բանակ․- ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց․

«Գիտեք, բանակը քաղաքականացված չէ․ մի քանի գործչի մասին է խոսքը։ Ի դեպ, որևիցե վատ բան ես ինձ թույլ չեմ տալու ասել՝ ո՛չ Օնիկ Գասպարյանի, ո՛չ էլ մնացած զինվորականների մասին։ Իրավիճակ է, որի հետ կապված մենք լուծումներ կգտնենք՝ ուղղորդվելով ՀՀ քաղաքացու և ՀՀ անվտանգության շահերից»։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով