Մամուլ

25-ամյա վարորդը Niva-ով մխրճվել է Գրիշա Աղախանյանի Range Rover-ի մեջ (ֆոտո)

25-ամյա վարորդը Niva-ով մխրճվել է Գրիշա Աղախանյանի Range Rover-ի մեջ։

Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Ուստիյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 36 FA 622 համարանիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցում՝ «Լա Գալլերիա» հագուստի խանութի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 51-ամյա Գրիգոր Ագախանյանին պատկանող Range Rover մակնիշի 55 NN 500 համարանիշի ավտոմեքենային:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ Range Rover-ն էլ առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի 35 NC 545 համարանիշի ավտոմեքենային:

վարորդը

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով