Մամուլ

20-ամյա ուսանողուհին Արմավիրից բնական ճանապարհով եռյակ է ունեցել՝ Նարե, Նարեկ և Նարինե

20-ամյա ուսանողուհին Արմավիրից եռյակ է ունեցել՝ երկու աղջիկ եւ մեկ տղա, որոնք բեղմնավորվել են բնական ճանապարհով, առանց արտամարմնային բեղմնավորման կամ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների։

Երեխաները ծնվել են ապրիլի 19-ին Մոր՝ Էլվինա Գաբրիելյանի, եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, կեսարյան հատման օգնությամբ։ Ծնվելիս նրանց քաշերը եղել են 1710, 1750 եւ 1800 գրամ։ Նրանց անուններն արդեն ընտրել են, եւ բոլորն էլ սկսվում են «Ն» տառով՝ Նարե, Նարեկ եւ Նարինե։

Հիմա երեխաները դեռեւս ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են. նրանց վիճակը գնահատում են բավարար, բայց դուրս կգրեն միայն այն բանից հետո, երբ նրանք քաշ կհավաքեն եւ կամրանան։

Այդ հղիությունը Էլվինայի համար անսպասելի էր։ Էլ ավելի մեծ անակնկալ էր այն, որ առաջին իսկ կոնսուլտացիայի ժամանակ հայրենի Արմավիրի մարզում ասացին, որ երեխաները երեքն են։ Քանի որ եռյակով հղիությունը համարվում է բարդ, աղջկան ուղարկեցին Երեւան։

Էլվինան ասել է, որ շատ է ուրախացել, երբ իմացել է, որ եռյակ է ունենալու, թեեւ հասկանում էր, որ չորս երեխա մեծացնելը երիտասարդ ընտանիքի համար հեշտ չի լինելու. Էլվինան նաեւ ավագ որդի ունի՝ Մանուկը, որը 1 տարեկան 6 ամսական է։

Էլվինան դեռ սովորում է համալսարանում եւ առաջիկայում հազիվ թե կարողանա աշխատանք գտնել. սկզբում նա պետք է ավարտի համալսարանը եւ ոտքի կանգնեցնի փոքրիկներին։ Նրա ամուսինը մշտական աշխատանք չունի, եւ երիտասարդ ընտանիքը ուրախ կլինի ցանկացած օգնության համար, որը նրան կկարողանան ցուցաբերել հայրենակիցները։

eryak 2

Աղբյուր՝ news.am

Կիսվել նյութով