Մամուլ

19-ամյա զինծառայողը դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել

19-ամյա զինծառայողը դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։

Զինծառայողը 2000թ. Վոլոդյա Համլետի Գալոյանն է: Այս մասին տեղեկացնում է Արծրուն Հովհաննիսյանը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կիսվել նյութով