16 երեխայի մի քանի տարի պահել են տան մեկ սենյակում՝ փակի տակ
ԱՄՆ-ի Օհայո նահանգում ընտանիքի չորս անդամ ձերբակալվել է՝ 16 երեխայի տարիներ շարունակ տան սենյակներից մեկում հակասանիտարական պայմաններում բռնի պահելու մեղադրանքով, հայտնում է The Guardian-ը։
Երեխաներին հայտնաբերել են գյուղական հին տանը, որտեղ, ըստ իրավապահների, նրանք մեկուսացված էին մեկ սենյակում և օրվա մեծ մասն անցկացնում էին փակված։
Սենյակը եղել է ծայրահեղ հակասանիտարական վիճակում՝ լի մարդու կենսագործունեության հետևանքով առաջացած թափոններով։ Երեխաների տարիքը 1,5-ից 18 տարեկան է։
Նրանց հայտնաբերել են մեկ այլ գործի շրջանակում իրականացվող հետաքննության ընթացքում՝ Օհայոյի աղքատ շրջաններից մեկում գտնվող Համդեն գյուղում։
Երեխաներից յոթը տեղափոխվել է հիվանդանոց, ևս երկուսին ծանր վիճակում սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել են տրավմատոլոգիական կենտրոններ։
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել անչափահասների կյանքի և առողջության համար վտանգավոր պայմաններ ստեղծելու համար։
Իրավապահները նշել են, որ գործը մարդավաճառության հետ կապված չէ։


