Մամուլ

Ուժգին փոթորկի հետևանքով երեխա է զոհվել

Արզամասի շրջանի Վյեզդնոյե բնակավայրում ուժգին փոթորկի հետևանքով երեխա է մահացել։ Այդ մասին հայտնել է Արզամասի քաղաքապետ Ալեքսանդր Շչելոկովը։

Նիժնի Նովգորոդի մարզի դատախազության տեղեկություններով՝ կառուցվող շենքի պատը փլուզվել է և ընկել հարակից տան տանիքի վրա։

Փրկարարները մաքրել են փլուզված հատվածները և դրանց տակ հայտնաբերել երեխայի մարմինը։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով դեպքի վայրում աշխատել է Արզամասի քաղաքային դատախազ Անդրեյ Մոխրովը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Քաղաքապետը նաև հայտնել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառերի տապալման պատճառով Արզամասում և շրջանի մի շարք այլ բնակավայրերում տեղի են ունեցել էլեկտրամատակարարման զանգվածային խափանումներ։

Բացի այդ, մի շարք գյուղերում վնասվել են մասնավոր տների տանիքները։

Կիսվեք ձեր էջում