Մամուլ

11-ամսական երեխան ընկել է բարձր հարկից. նոր մանրամասներ ողբերգական դեպքից

11-ամսական երեխան ընկել է բարձր հարկից. նոր մանրամասներ ողբերգական դեպքից

Հունիսի 1-ին շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 11 ամսական երեխա, որն ըստ նախնական տեղեկությունների, վայր է ընկել բարձր հարկից: Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ԲԿ-ից:

«Երեխան կլինիկական մահվան վիճակով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք եղել են անարդյունք: Երեխան գիտակցության չգալով՝ մահացել է, հայտնել են ԲԿ-ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում կնոջ դի է հայտնաբերվել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրից ծայրահեղ ծանր վիճակում բժիշկները հիվանդանոց են տեղափոխել մոտ 1 տարեկան տղա երեխայի։

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում Ոստիկանության Մալաթիայի բաժին, որ երեխան գիտակցության չգալով, մահացավ։

Կիսվել նյութով