ՄամուլՏեսանյութ

102-ամյա տատիկը Համահայկական հիմնադրամին 1 մլն դոլար է նվիրաբերել (Տեսանյութ)

102-ամյա տատիկը Համահայկական հիմնադրամին 1 մլն դոլար է նվիրաբերել (Տեսանյութ)

Օրերս «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամերիկահայեից մեկը խոշոր նվիրատվություն էր արել: Ամերիկյան CBS47-ը գտել է ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգին՝ 102-ամյա Քնարիկ Մարկոսյանն և ռեպորտաժ պատրաստել նրա մասին:

«Նրանք ուզում են սպանել մեզ՝ բոլորիս։ Ամերիկան չի օգնում Հայաստանին և դա շատ վատ է»,-պատմել է Քնարիկ տատիկը՝ անդրադառնալով Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծված պատերազմին։

արցախ

Քնարիկ տատիկն ապրում է Ֆրեզնոյում։ Նա հետևում է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, նրան անհանգստացնում է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, քանի որ չի մոռանում, որ իր ծնողները մեծ եղբոր հետ 1915 թ.-ին փախել են Արևմտյան Հայաստանից՝ հանգրվանելով նախ Ռուսաստանում, իսկ 1940-ականներին՝ ԱՄՆ։

«Հայաստանն իմ հայրենիքն է, չեմ ուզում, որ հայերը ջնջվեն քարտեզի վրայից»,- Քնարիկ տատիկն ասել է CBS47-ին տված հարցազրույցում:

Մանրամասները` տեսանյութում

Կիսվել նյութով