10-ամյա տղան կրակել է 7 ամսական երեխայի գլխին
ԱՄՆ-ի Միսսուրի նահանգում ոստիկանությունը սպանության կասկածանքով ձերբակալել է 10-ամյա տղայի, հայտնում է New York Post-ը։
Նախնական տվյալներով՝ նույն տանը գտնվելու ընթացքում նա ննջասենյակում՝ ներքնակի տակ, հայտնաբերել է ատրճանակ, որից հետո տեղի է ունեցել կրակոց, ինչի հետևանքով հրազենային վնասվածք է ստացել 7 ամսական աղջիկը։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու շտապօգնության աշխատակիցները փորձել են փրկել երեխայի կյանքը, սակայն նա մահացել է հիվանդանոց տեղափոխման ճանապարհին։
Եթե մեղադրանքը հաստատվի, 10-ամյա տղան կարող է դառնալ Միսսուրի նահանգում սպանության մեղադրանքով պատասխանատվության ենթարկված ամենաերիտասարդ անձանցից մեկը։
Դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել նաև երեխայի հորը՝ 19-ամյա Կա’Մարիոն Պաունալին, որը, ըստ քննության, հրազենի օրինական սեփականատերն էր։
Իրավապահ մարմինները շարունակում են հետաքննել ողբերգության բոլոր հանգամանքները։


