Օգտակար

10 օգտակար բուսական թեյեր

10 օգտակար բուսական թեյեր

Bavnews.am-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը 10 օգտակար բուսական թեյեր, որոնք շատ արագ կօգնեն հաղթահարել ավելորդ քաշը։ Այս թեյերը կարգավորում են մարսողությունը և արագացնում նյութափոխանակությունը։

Սակայն հիշեք, որ այդ նպատակին հասնելու համար պետք է համատեղել նաև սպորտը, ճիշտ սնվելը և օրգանիզմին հանգստանալու հնարավորություն տալը։

1. Եղինջի թեյ

Եղինջի թեյը պարունակում է C, K, B12, A, վիտամիններ, ինչպես նաև օրգանիզմին անհրաժեշտ կալցիում: Հենց այդ պատճառով էլ դիետայի ժամանակ խորհուրդ է տրվում եղինջի թեյ խմել։

Այս բուսական թեյն օգնում է նաև պայքարել այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են ռեւմատիզմը, շաքարախտը, խոցերը, երիկամների քարերը։ Եղինջի թեյն օգնում է բարելավել օրգանիզմի իմունային համակարգը, կանխարգելում է այտուցվածությունը, ինչպես նաև օգնում է վերահսկել ախորժակը։

2. Կանաչ թեյ

Կանաչ թեյը հիանալի հակաօքսիդանտ է, որը կարող է հալեցնել ճարպերը, նվազեցնել ճարպային թթուների կլանումը և խոլեստերինի մակարդակը։

թեյ

3. Թթենու տերևներից պատրաստված թեյ

Այս բուսական թեյը պատրաստելու համար օգտագործվում են չորացված տերևները։ Այն ոչ միայն կօգնի ձեզ նիհարել, այլև հաղթահարել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են խոցերը, գաստրիտը և լուծը: Իսկապես շատ օգտակար թեյ է։

4. Խատուտիկով թեյ

Խատուտիկով թեյը ուժեղ միզամուղ ազդեցություն ունի: Այն իջեցնում է նաև խոլեստերինի մակարդակը և օրգանիզմից դուրս է բերում բոլոր ավելորդությունները։ Այս թեյը պետք է խմել միայն այն ժամանակ, երբ հաճախակի զուգարան գնալու հնարավորություն կա։

5. Սև թեյ

Սև թեյը ևս օրգանիզմին օգնում է ազատվել ավելորդ ճարպերից: Օգնում է բարելավել նյութափոխանակությունը և կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, քանի որ սև թեյը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք ունեն այն նույն ազդեցությունը, որն ունի ինսուլինը։

6. Արտիճուկի թեյ

Արտիճուկի թեյը կատարյալ է ամենօրյա օգտագործման համար: Արտիճուկները մեծ քանակությամբ վիտամիններ և հանքային նյութեր են պարունակում , որոնք կարելի է, և պետք է ամեն օր օգտագործել։ Արտիճուկով թեյը ածխաջրերի, սպիտակուցների և հակաօքսիդանտների աղբյուր է՝ ըմպելիքում պարունակվող ցինարին ակտիվ նյութի շնորհիվ։ Ցինարինը հեռացնում է տոքսինները և բարելավում մարսողությունը:

7. Մասուրի թեյ

Մասուրի թեյը հարուստ է վիտամին C- ով, գերազանց չեզոքացնելու հատկություններ ունի և ի վիճակի է հեռացնել տոքսինները։ Այն նաև ուժեղ միզամուղ է, որը նպաստում է լեղու արտազատմանը:

8. Եգիպտացորենի մազիկներից պատրաստված թեյ

Եգիպտացորենի մազիկները պարունակում են մեծ քանակությամբ կալիում, կալցիում, սիլիցիում, սպոնին, ալլանտոին, մեղրամոմ և С, Е, К վիտամիններ, որոնք այն շատ արժեքավորեն դարձնում։

9. Լյուբիստոկի տերևներից պատրաստված բուսական թեյ

Այն օգնում է հեռացնել ճարպի ավելցուկը, որն հավաքում է լյարդի և սրտի վրա, և օգնում է բարելավել արյան շրջանառությունը։ Այս թեյն օգնում է նաև մարսողությանը և երիկամների քարերի լուծարմանը: Այն նաև միզամուղ է։

10. Եղերդով պատրաստված թեյ

Եղերդը օգտակար է լեղու արտազատման համար, այն օգնում է չեզոքացնել լյարդում եղած վնասակար նյութերը, և վերականգնել դրա բջիջները:

Կիսվել