Աշխարհ

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2300-ը. ТАСС

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2300-ը. ТАСС

Կորոնավիրուսից մահացության դեպքերը Ֆրանսիայում հասել են 2317-ի: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։

Վերջին տվյալների համաձայն՝ վերջին մեկ օրում Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 319 մարդ, ապաքինվել՝ 926-ը: Ներկա պահին վերակենդանացման բաժանմունքում գտնվում են 4237-ը:

Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 38 105-ի: Հիվանդանոցում է գտնվում 17 620 մարդ, ակտիվ վարակակիր է 29 561 մարդ:

Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում հատել է 650 000-ի շեմը, մահացածներինը՝ 30 000-ինը:

Կիսվել էջում