ՄամուլՏեսանյութ

Քրեական ոստիկանությունը «Ազնավուր» սրճարանում իրականացրել է հատուկ օպերացիա. բերման է ենթարկվել միջազգային մակարդակով հետախուզվող հայ օրենքով գող (Տեսանյութ)

Քրեական ոստիկանությունը «Ազնավուր» սրճարանում իրականացրել է հատուկ օպերացիա. բերման է ենթարկվել միջազգային մակարդակով հետախուզվող հայ օրենքով գող

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 19-ին, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հատուկ օպերացիա են իրականացրել Արաբկիր վարչական շրջանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված օպերատիվ տվյալներով Արաբկիրի թաղապետարանի դիմաց գտնվող «Շառլ Ազնավուրի» սրճարանից քրեական ոստիկանություն են բերման ենթարկել 39-ամյա Գևորգ Գրիգորյանին:

Վերջինս հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գող «Ուֆայի Գևորիկն» է և միջազգային մակարդակով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու համար:

Տեսանյութը ստորև

Share