Մամուլ

«Քոչարյանի գրքի՝ հոկտեմբերի 27-ի հատվածը կարդալուց ապշում ես». Արտակ Հարությունյան

Ակտիվիստ Արտակ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանի գրքի՝ հոկտեմբերի 27-ի հատվածը կարդալուց ապշում ես, թե մարդը որքան հանգիստ ա խոստովանում իր հակապետական էությունը, չափազանց բաց նկարագրում իր աթոռից կառչածությունը:

Մասնավորապես շատ հանգիստ շարադրում ա, որ վարչապետ ա նշանակել Արամ Սարգսյանին՝ առանց իմանալու վերջինիս էդ պաշտոնին պատրաստ լինել-չլինելը, մասնագիտական ու կազմակերպչական ունակությունները: Արամ Սարգսյանի առաջարկով գլխավոր դատախազ ա նշանակել Բորիս Նազարյանին (ի դեպ Բորիսի անունը չի տալիս՝ անձնական վերաբերմունքը լրացուցիչ արտահեյտելով), ում նույնիսկ շրջանի դատախազ աշխատելուն անպիտան ա համարել:

ՊՆ նախարար թողել ա Վաղարշակ Հարությունյանին, ում համարել ա «ռեստորանային գեներալ»: Գագիկ Ջհանգիրյանի մասին վատ ա արտահայտվում, բայց վերջինս մնացել ա զինվորական դատախազ գործն էլ իրան ա հանձնվել: Այսինքն լիքը առանցքային, երկրի համար ու նաև հոկտեմբերի 27-ի քննության կարևորագույն նշանակություն ունեցող պաշտոնների նշանակել ա մարդկանց, ում կոմպետենտ չի համարել:

Այսինքն ջհանդամ որ գործը արդար չի քննվի, երկիրը հետընթաց չի ապրի (եթե ոչ կոմպետենտ մարդիկ են, ապա ի՞նչ նորմալ քննություն, երկրի, բանակի ինչ զարգացում): Իրա պաշտոնը, աթոռը պահելն ավելի կարևոր են եղել: Առաջնային: Երբ ասում ենք, որ հակապետական է, ոմանք լուրջ չեն ընդունում: Էս ինքնախոստովանական ցուցմունքից ավել ի՞նչ ապացույց ա պետք: Զրո հեղինակություն ունենալով արել ա իր իսկ համար ոչ ցանկալի նշանակումներ, որ կարողանա էդ ընթացքում ոմանց իր կողմը գրավի ու իշխանությունը պահի:

Սա էլ ա խոստովանում ա, որ խորհրդարանում մեծամասնություն չուներ ու մտորում, թե ոնց անի, որ խորհրդարանն իրենով անի, որ ԻՐԱՆ «հակառակորդ» խորհրդարան չունենա: Բացահայտ ա, է ասում: Բառացի ա ասում: Ի վերջո գտել ա դրա լուծումը, արել ա իրանով խորհրդարանը: Ու երբ արդեն արել ա, հեռացրել ա Արամին էլ, Վաղարշակին գեներալի կոչումից ա զրկել ու հեռացրել, հեռացրել ա Բորիսին և այլն:

Որտև սա իրան պետք էր ընդամենը սեփական աթոռը պահելու համար: Թքած է ունեցել երկրի վրա էլ, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության քննության վրա էլ»:

Կիսվել նյութով