Աշխարհ

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը բաժանվում են

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը բաժանվում են

Ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեստը պատրաստվում են ամուսնալուծության: Այս մասին հայտնել է Page Six-ը, փոխանցում է Lenta.ru-ն:

Զույգի տարաձայնությունները գնալով շատանում են, և նրանց մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ ամուսնալուծության նախաձեռնողը Քիմն է, ով վիրավորվել է ամուսնու՝ իրենց ընտանիքին վերաբերող հանրային խոստովանություններից:

Իրավիճակն էլ ավելի սրվել է Քանյեի հոգեկան խնդիրների պատճառով:

«Քիմն արդեն ամեն ինչ պատրաստել է և սպասում է, մինչ նրա (նկատի ունի Քանյեին) մոտ կանցնի ճգնաժամային էպիզոդը»,-նշել է աղբյուրը:

Կիսվել էջում