Շոու-բիզնես

Քիմ Քարդաշյանը իր 4 երեխաների հետ հայկական զարդերով լուսանկար է հրապարակել

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը իր 4 երեխաների հետ հայկական զարդերով լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում։

Այս գեղեցիկ, ընտանեկան, ինչպես նաև հայկական լուսանկարն արվել է Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցի ժամանակ, որի ընթացքում երեխաների հետ ացելեց Գառնու պատմական տաճար։

Տաճար այցելության ժամանակ Քիմ Քարդաշյանը իր երեխաների և քրոջ հետ կրում էին հայկական ավանդական արծաթյա զարդեր, որոնք պատկանում են երգչուհի Սիրուշոյի «PreGomesh» ապրանքանիշին։

Հիշեցնենք՝ Քիմի ավագ դուստրը՝ Նորթը, Էջմիածնում մկրտության արարողության ժամանակ ևս կրել է «Պռեգոմեշ» արծաթյա զարդը, ինչի մասին երգչուհին արդրադարձել է՝ կատարելով գրառում։

«Հայ մայրիկ։ Նորթը հայկական զարդ է կրում։ Երբ պատմում ես երեխաներին քո արմատների մասին։ Նորթը շատ լավն է»,- գրել է երգչուհին։

Կիսվել նյութով