Մամուլ

Քաղաքացին Հալաբյան փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկից ընկել է 1-ին հարկի գրասենյակի տանիքին և մահացել

Քաղաքացին Հալաբյան փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկից ընկել է 1-ին հարկի գրասենյակի տանիքին և մահացել

Մայիսի 3-ին, ժամը 13:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկից քաղաքացին ընկել է 1-ին հարկում գտնվող գրասենյակի տանիքին:

ԱԻՆ-ից Bavnews.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

shtap ognutyun

Փրկարարները քաղաքացու դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Կիսվել էջում