ՄամուլՏեսանյութ

Նույն խրամատում, պայթյունից իմ որդու ընկերը զոհվելա, ինքը չէ․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Նույն խրամատում, պայթյունից իմ որդու ընկերը զոհվելա, ինքը չէ․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

«Այո, մենք կռիվ ենք տվել: Եվ ասում եմ՝ իմ ընտանիքն այդ կռվի մեջ է եղել: Որևէ մեկը չի կարող ասել, որ ես իմ որդու անվտանգության համար 1 մմ ավել բան եմ արել, քան մյուս տասնյակ հազարավոր երեխաների համար:

Որևէ մեկը չի կարող այդպիսի բան ասել: Նույն խրամաբջիջի մեջ գտնվող տղան՝ իմ որդու ընկերը, որ իր նման կամավոր է մեկնել, որովհետև մեր օրենքում այդպիսի անհասականի բան կա, որ մի տարի զորացրվածներին չենք մոբիլիզիացնում:

Մեր ամենամարտունակ հատվածին չենք մոբիլիզացնում: Նույն խրամաբջիջի մեջ, ականանետի պայթյունից, կողք-կողքի իրար կպած են եղել, այդ տղան զոհվել է, իմ որդին՝ ոչ: Ո՞վ է որոշել դա:

nikol pashinyan azgayin

Մենք կռիվ ենք տվել, որովհետև ես այս ամբիոնից և դրանից առաջ ասել եմ՝ մենք Վարդան Մամիկոնյանի սերունդներն ենք, մենք Արամ Մանուկյանի սերունդներն ենք: Գուցե մեր սխալն այն էր, որ Արամ Մանուկյանի լիազորությունները չէինք վերցրել:

Որ առաջնագիծ խաբար անողներին, որ թողեք եկեք, ի՞նչ գործ ունեք, որ լիազորություն ունենայինք պատերի տակ գնդակահարեինք…»:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում