ՄամուլՏեսանյութ

Քաղաքացիները մեկ ժամ ժամանակ տվեցին ՔՊ պատգամավորներին. չներկայանալու դեպքում գնում են հետևներից (Տեսանյութ)

Քաղաքացիները մեկ ժամ ժամանակ տվեցին ՔՊ պատգամավորներին. չներկայանալու դեպքում գնում են հետևներից (Տեսանյութ)

Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազգային ժողովի շենքի դիմաց մեկնարկած բազմահազարանոց հանրահավաքը շարունակվում է։

44-օրյա պատերազմում եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը ելույթ ունեցավ ինքնաբուխ հանրահավաքի բեմից ու ժողովրդի հետ համաձայնությամբ մի ժամ ժամանակ տվեց ՔՊ պատգամավորներին, որ գան ու ստորագրեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը:

Հակառակ դեպքում կգնան բոլորի տներն ու ականջներից բռնած կբերեն այստեղ: «Նոր եմ գալիս Սյունիքից, ահավոր վիճակ էր, Նորավանում, այլուր: Մենք այստեղ շատ մնալու ժամանակ չունենք, տղերքը մեզ են սպասում»,- ասաց նա:

hanrahavaq azgayin

Նշենք, որ քաղաքացիները ԱԺ պատգամավորներին ժամանակ են տվել ԱԺ ներկայանալու համար, որպեսզի Փաշինյանին անվստահություն հայտնեն։

«ՔՊ-ական պատգամավորներին մի ժամ ենք տալիս։

Նրանք 01։17-ին այստեղ պիտի լինեն։ Չգաք, կգանք ձեր տներով»,- իր ելույթում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի ծնողը։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով