Մամուլ

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել ջրահեղձվող քաղաքացուն

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել ջրահեղձվող քաղաքացուն։

Օգոստոսի 4-ին, ժամը 15:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 15:38-ի սահմաններում թիվ 1 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրահեղձվող քաղաքացու: 

Ջրափրկարարները Մ.Բ.-ին (ծնված 2003 թ.) դուրս են բերել ափ և տեղափոխել թիվ 1 հանրային լողափի բուժկետ:

Կիսվել էջում