Ազատ խոսքՄամուլ

Փաստորեն, չի բացառվում, որ առաջիկայում հրապարակվեն այն շրջանակները, որոնք համագործակցում են սատանայի հետ․ Նաիրա Զոհրաբյան

Փաստորեն, չի բացառվում, որ առաջիկայում հրապարակվեն այն շրջանակները, որոնք համագործակցում են սատանայի հետ․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` կապված Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին տրված հանձնարարականի հետ։

Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, նշել է․

««Ինչպես ասվում է «Մաուգլիում»` славной вам охоты

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի համաձայն՝ ԱԱԾ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացնում որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները պարզելու համար»: ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին ուղղված Armtimes.com-ի հարցմանն ի պատասխան այսօր ահա այսպիսի պատասխան են տվել ԱԱԾ-ից:

Փաստորեն, չի բացառվում, որ առաջիկայում հրապարակվեն այն շրջանակները, որոնք համագործակցում են սատանայի հետ:

Քանի որ թեման, պարզվեց, հումոր չի և ըստ այդմ`խիստ ակտուալ է, խորհուրդ եմ տալիս սատանա փնտրող կառույցներին, թեմային խորքային տիրապետելու և սատանաներին ու վհուկներին ճիշտ ու թիրախավորված բացահայտելու համար, ուսումնասիրել կաթոլիկ ինկվիզիտոր Հենրիխ Քրամերի` «Վհուկների մուրճը» աշխատությունը, գրված լատիներենով` 1486 թվականին:

Գիրքը այսօր էլ իր արդիականությունը չի կորցրել և հրաշալի ուսումնական ձեռնարկ է սատանաների և վհուկների որսի համար:

Եւ ինչպես ասվում է «Մաուգլիում»` Славной вам охоты»։

Կիսվել նյութով