Քաղաքականություն

Փաշինյան Նիկոլն անգամ ներկա չէ, նա անցյալ է․ Խաչիկ Ասրյան

Փաշինյան Նիկոլն անգամ ներկա չէ, նա անցյալ է․ Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը ներկայացրեց Հայաստանի Սահմանադրությամբ նախատեսված քաղաքական գործողությունների ճանապարհային քարտեզը և կոնկրետ հանձնարարականներ տվեց «Հայոց Արծիվներին»:

Ճանապարհային քարտեզի յոթ կետերը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Առաջին․ Հայո՛ց Արծիվներ, կոչ եմ անում Ձեզ՝ աչքի լույսի պես պահել, պահպանել, փայփայել Հայաստանի ներքին և արտաքին անվտանգությունը պահպանող՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովող ուժային բոլոր կառույցները՝ Հայաստանի Հանրապետության Ոստիկանություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն և Հայոց Ազգային Բանակ՝ անկախ նրանից, թե այս պահին ապազգային ինչպիսի քաղաքական թիմ է իրենից ներկայացնում Հայաստանի իշխանությունը։

Երկրորդ․ Հայո՛ց Արծիվներ, մենք՝ որպես Կուսակցություն, ոչ մի խնդիր չունենք՝ կապված Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի հետ և գիտե՞ք՝ ինչու, որովհետև Փաշինյան Նիկոլն անգամ ներկա չէ, նա անցյալ է։

Մեր խնդիր-նպատակը մեկն է․ Փաշինյան Նիկոլի կողմից առաջիկայում Հայաստանի Վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո, հաղթանակած հերոս հայ ժողովրդի աջակցությամբ, Հայաստանում ձևավորել ազգային-պետական իշխանություն, և հենց այդնույն՝ ազգային-պետական իշանությունը, ողջ Հայության աջակցությամբ, ամենօրյա 24-ժամյա ռեժիմով կկառուցի Քրիստոնյա, մեծ և հզոր միասնական Հայաստան։

Ավելին՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը գերնպատակ է համարում՝ հաղթանակած հերոս հայ ազգի շնորհիվ իշխանության գալուց անմիջապես հետո իրականացնել Սահմանադրական փոփոխություններ, որի արդյունքում էլ ստեղծել նախագահական 3 կառավարման ուժեղ համակարգ և «Հայաստանը հռչակել Պետություն՝ Հայերի համար», որտեղ կհարգվեն մյուս բոլոր ազգերի իրավունքներն ու պարտականությունները, սակայն, մենք չենք ուզում տեսնել Հայաստան, որտեղ 2040 թվականին ապրելու է 5 միլիոն մարդ, բայց հայերը կազմելու եննրանց 20 տոկոսը:

Երրորդ․ Այսօրվանից սկսած՝ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը,Հայաստանի 17 քաղաքներում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Կուսակցության նախագահության կողմից նախնական հիմնադրված 17 մասնաճյուղերի ղեկավարները պատրաստվեն և կազմակերպեն 17 մասնաճյուղերի պաշտոնական բացման արարողությունները՝ համաձայն Կուսակցության կանոնադրության:

Չորրորդ․ Կուսակցության 17 մասնաճյուղերի ղեկավարները շատ շուտով կստանան Կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը՝ մեծ թվաքանակով, և պետք է ամբողջը տարածեն ողջ ազգաբնակչության շրջանում՝ բոլոր համայնքներում:

Հինգերորդ․ Կուսակցության Նախագահությունը, Կուսակցության նախագահի աշխատակազմը, Կուսակցության օպերատիվ խումբը,Կուսակցության 17 մասնաճյուղերի ղեկավարները, Կուսակցության 500 հարյուրապետերը, «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի անդամներն,այսօր՝ Ժողովից հետո, Կուսակցության նախագահի տեղակալ Սամսոն Զիրոյանից անպայման վերցնեն Կուսակցությանն անդամագրվելու դիմումները, և, համաձայն Կուսակցության կանոնադրության, շատ ակտիվ սկսեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և ազգությամբ Հայ քաղաքացիների՝ Կուսակցությանն անդամագրվելու գործընթացը:

Վեցերորդ․ Կուսակցության 500 հարյուրապետերից յուրաքանչյուրը Կուսակցության հաջորդ Ժողովին ներկայանա իր երկու հիսունապետերի հետ:

Յոթերորդ․ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության 500 հարյուրապետերը, բոլոր մասնաճյուղերի ղեկավար կազմերը, Կուսակցության օպերատիվ խումբը, ազգային-պետական շահով առաջնորդվող և մեզ հետ համագործակցող էլեկտրոնային և տպագիր ԶԼՄ-ները, հեռուստատեսություններն այսուհետ ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, պետք է Հայաստանի ամենահեռու գյուղերից մինչև Երևան բոլոր բնակավայրերում՝ ողջ բնակչության շրջանում արդարացված և հիմնավորված քարոզչություն վարեն՝ պոպուլիստ Փաշինյան Նիկոլի և նրա թիմի դեմ՝ ասել է թե՝ հայոց պետականությունը կործանելու դեմ, արևմտյան հայակործան գործունեության դեմ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ավանդապաշտ հայ ընտանիքը պղծելու դեմ, հայկական կրթությունն ու 4
գիտությունը ոչնչացնելու դեմ, Հայոց Ազգային Բանակը թուլացնելու և ոչնչացնելու դեմ։ Սա հանձնարարական է բոլորի՛դ, Հայոց Արծիվնե՛ր:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության

Նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան

Կիսվել նյութով