Մամուլ

Փաշինյանի և կաթողիկոսի ելույթներին հաջորդած երգի համար պատժվել է Հանրայինի տնօրենը

Փաշինյանի և կաթողիկոսի ելույթներին հաջորդած երգի համար պատժվել է Հանրայինի տնօրենը

Հանրային հեռարձակողի խորհուրդն ամանորյա եթերի համար նկատողություն է հայտարարել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին։ Տեղեկությունը հայտնում է hraparak.am-ը։

Նոր տարվա գիշերը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանիի ելույթներից անմիջապես հետո եթեր էր հեռարձակել «Մեր բակից» հայտնի «Հարսանիք» պոպուրի կատարումը` «Я ворона, ты ворона» կրկներգով:

Հ1

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահրամ Մարտիրոսյանը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ նախ բացատրություն են պահանջել, այնուհետև առանձին քննարկել են հարցը և նկատողություն հայտարարել։

Նա նաև նշել է, որ հեռուստաընկերության տնօրենը ստանձնել է այդ պատասխանատվությունը` գիտակցելով իրենց մեղքը։

Հարցին, թե ում որոշմամբ էր այդ կատարումը եթեր գնացել, Մարտիրոսյանը նշել է, որ խորհուրդն այդքան մանրամասն տեղյակ չի լինում, թե համերգային ծրագրի շրջանակներում ինչ պետք է եթեր գնա, իրենք ընդհանուր քաղաքականությունն են մշակում և հաստատում հաղորդացանցը։

Կիսվել նյութով