Աշխարհ

Տրիպոլիում նույն բանտից փախել է 400 կալանավոր

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում նույն բանտից փախուստի է դիմել 400 կալանավոր, ինչը տեղի է ունեցել հաստատության մոտակայքում զինված խմբավորումների բախման հետևանքով:

Ինչպես հայտնում է Reuters-ը, միջադեպը տեղի է ունեցել «Այն Զառա» բանտում: Բանտարկվածները ստիպել են բացել դռները, մինչդեռ պահակները չեն կարողացել կանգնեցնել նրանց:

Աղբյուրը մանրամասնում է, որ բանտը գտնվում է Տրիպոլիի հարավային հատվածում, որտեղ վերջին շրջանում թեժացել են հակամարտող զինված խմբավորումների միջև բախումները: Հայտնի է, որ բախումների ընթացքում կիրառվում են տարբեր զինատեսակներ՝ այդ թվում նաև հրթիռներ: Հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին:

Նշվում է, որ Լիբիայում ՄԱԿ-ի առաքելությունը կոչ է արել հակամարտող կողմերին վերջ տալ ստեղծված քաոսային իրավիճակին ու հանդիպել սեպտեմբերի 4-ին՝ քննարկելու բոլոր տարաձայնությունները:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել էջում