Մամուլ

Տեսանյութ է հրապարակվել՝ ինչպես է ուղևորուհին օդափոխության համար բացում օդանավի վթարային ելքի դուռը․ Տեսանյութ

Տեսանյութ է հրապարակվել՝ ինչպես է ուղևորուհին օդափոխության համար բացում օդանավի վթարային ելքի դուռը։

Արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Չինաստանում: Xiamen Airlines ավիաընկերության օդանավում։ Թռիչքից վայրկյաններ առաջ ուղևորուհիներից մեկը  բացել է վթարային ելքի դուռը: Նա ասել է, որ դա արել է, քանի որ սրահում օդը ծանր է, նա դուռը բացել է թարմանալու և մաքուր օդ շնչելու համար:

Ուղևորներից մեկը որոշ կադրեր է տեսանկարել: Դրանցում երևում է, թե ինչպես է կամակոր ուղևորուհին նստած բաց ելքի մոտ, իսկ լարված և նյարդայնացած բորտուղեկցորդուհիները փորձում են հասկանալ նրա արաքի պատճառները:

Այս միջադեպի հետևանքով չվերթը հետաձգվել է մոտ մեկ ժամով, իսկ մեղավորին իջեցրել են օդանավից և ուղեկցել ոստիկանություն:

Աղբյուր՝ shantnews.am

Կիսվել նյութով