ՄամուլՏեսանյութ

Տեսախցիկը արձանագրել է Արարատի մարզում ողբերգական վրաերթ-ավտովթարը. մահացածի հետ էին կինն ու երեխան

Տեսախցիկը արձանագրել է Արարատի մարզում ողբերգական վրաերթ-ավտովթարը. մահացածի հետ էին կինն ու երեխան

Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ ինչպես է երեկ՝ սեպտեմբերի 4-ին, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում Mercedes-ը դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկում հետիոտնին և բախվում Лада մակնիշ ավտոմեքենային, ինչի հետևանքով վրաերթի ենթարկվածը տեղում մահանում է: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժնի և Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մազային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչները պարզել են, որ Mercedes-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Նվեր Սողոմոնյանը:

Վրաերթի հետևանքով մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ 30-ամյա Արայիկ Սարգսյանն էր, ով վթարված Лада մակնիշի ավտոմեքենայի սեփականատերն էր և ավտոմեքենայում են եղել կինն ու անչափահաս երեխան: Բարեբախտաբար, կինն ու երեխան չեն տուժել: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն նաև օպերատիվ տեղեկություններ, որ Ն. Սողոմոնյանը, ով աշխատում է «Վեդի ալկո» ՍՊԸ-ում, նախկինում ևս ունեցել է ավտովթար և դեպքի վայրից հեռացել է, սակայն նրան կարճ ժամանակում ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հայտնաբերել են, իսկ երեկ նա պարզապես հրաշքով փրկվեց հաշվեհարդարից՝ շնորհիվ Ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողների, քանի որ մահացածի հարազատներն ու ընկերները փորձում էին վրեժխնդիր լինել, ինչը կանխվեց ոստիկանների կողմից: 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ սեպտեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Նոր Կյանք գյուղի Կենտրոնական փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկել հետիոտնին, ապա բախվել ВАЗ 2112 մանիշի ավտոմեքենային: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր: 

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կիսվել էջում