Մամուլ

Տաքսիստները փակել են Երևանի կենտրոնական փողոցները․ պահանջում են լուծել կայանելու խնդիրը

Տաքսիստները փակել են Աբովյան փողոցն ու Մաշտոց պողոտան և պահանջում են լուծել Կորյուն փողոցի խաչմերուկում կայանելու խնդիրը։

Այս հարցը արդեն երկար ժամանակ է չի լուծվում։ Տաքսիստները պնդում են, որ մեկ ամիս է անցել, բայց այդ ակտերը չեն չեղարկվում և նորերն են գալիս։ Վարորդները տասնյակ հազարավոր դրամի տուգանքներ են կուտակել։

Նրանք հայտարարում են, որ մեքենաները դուրս կբերեն միայն այն ժամանակ, երբ տեղադրվեն թույլատրող նշանները։

Իրավապահ մարմինները փորձեցին վարորդներին համոզել, որ հանդիպեն Ճանապարհային ոստիկանության պետի հետ և լուծեն հարցը, բայց տաքսիստները հայտարարեցին, որ իրենք բազմաթիվ անգամ են եղել այնտեղ, բայց ապարդյուն։

ՃՈ ներկայացուցիչները հայտարարեցին, որ բոլոր ակտերը չեղյալ կհայտարարեն, բայց վարորդները հրաժարվում են լքել երթևեկելի հատվածը։ Միջադեպի վայր է ժամանել ՃՈ-ի պետ Եգոր Կարապետյանը։

Նա խոստացավ, որ նրանց առաջ քաշած խնդիրը կլուծվի և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մասին բոլոր այն արձանագրությունները, որ կազմվել են ոստիկանության աշխատակցի խոստումից հետո, կբեկանվեն:

Տաքսու վարորդները դադարեցրեցին բողոքի ակցիան: Երթևեկությունը կրագավորվեց։

Կիսվել նյութով