Շոու-բիզնես

Տատս ոտքը կոտրած անշարժ պառկած ա. Սոս Ջանիբեկյան

Տատս ոտքը կոտրած անշարժ պառկած ա. Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տատս ոտքը կոտրած անշարժ պառկած ա, ասեցի. «հը՞ն տատ, դիմանում ես էս շոգին », ասեց՝ «էս դմդմփոցը լսու՞մ ես», լսողությունս լարեցի հետո պատուհանից նայեցի տեսա մեկը դիմացի շենքի կտուրն ա սարքում,

sos tat

ասեցի «հա լսում եմ տատս», մտածելով, որ երևի էդ ձենը շոգից շատա վրեն ազդում, ասեց. «քոթո ջան, ես որ բողոքեմ, բա էդ խեղճ մարդն ինչ ասի, էս մի ամիսա, սաղ օրը, չագուչը ձեռը, էս արևի տակ, շենքի կրիշն ա սարքում»:

Հայը սենց էր, որ պահից մենք սկսեցինք իրար էդքան չսիրել չջոգեցի … Ամենածանր վիճակում էլ մեր տատեր պապերը միշտ դիմացի ՀԱՅ-ի մասին են մտածել:

ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ»։

Կիսվել նյութով