Մամուլ

Տան պայմաններում ծնվել է փոքրիկ Մանվելը․ ֆոտո

Տան պայմաններում ծնվել է փոքրիկ Մանվելը․ ֆոտո

Shamshyan.com-ը գրում է․ Այն, որ հանրապետությունում կան բազմաթիվ հիվանդանոցներ և շտապօգնության կայաններ, որոնք փայլում են իրենց մասնագիտական հմտություններով, գաղտնիք չէ։ Գաղտնիք չէ նաև այն, որ այդպիսի հիվանդանոցներ կան նաև մարզերում։

Առանց երկմտելու կարելի է այդպիսի հիվանդանոցների շարքում առանձնացնել նաև «Սպիտակ» բժշկական կենտրոնը, որտեղ այնպիսի բուժանձնակազմ է աշխատում, որոնց մասին խոսում են ոչ միայն մարզում, այլ նաև Երևանում, հանրապետության գրեթե բոլոր մարզերում, ինչու չէ, նաև ԱՊՀ և աշխարհի բազմաթիվ երկրներում, քանի որ «Սպիտակ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի ու շտապօգնության կոլեկտիվի մարդկային հատկանիշների և բժիշկ լինելու վեհ կոչմանը ականատես են եղել ոչ միայն հայաստանցիներ, այլև աշխարհի շատ երկրների քաղաքացիներ։

Երբ նրանք, որպես զբոսաշրջիկներ, ժամանել են Հայաստան ու այցելել են գեղատեսիլ Լոռու մարզ և, ցավոք, Սպիտակի վարչական տարածքում կա՛մ առողջական խնդիրներ են ունեցել, կա՛մ ենթարկվել վթարի, այդ ժամանակ է, որ «Սպիտակ» ԲԿ-ն և նույն կենտրոնի շտապօգնության բժիշկները օգնության են հասել վիրավորներին և նախ տեղում են ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն, ապա՝ հիվանդանոցում։

Հերթական դեպքն է տեղի ունեցել Լոռու մարզում, որտեղ փայլել են Սպիտակ ԲԿ-ի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, Սպիտակի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության հմուտ թիմը՝ հերթապահ բժիշկ Աստղիկ Սահակյանի, շտապ բուժօգնության բուժքույր Արմենուհի Կարապետյանի գլխավորությամբ ու գյուղի բուժկետի բուժքրոջ անմիջական օգնությամբ, Ծաղկաբեր գյուղում՝ տան պայմաններում, ընդունել են հերթական հրաշքի ծնունդը:

cnndaverutyun

Փոքրիկ Մանվելը ծնվել է 3300 գրամ քաշով ու 50 սմ հասակով: Առաջին անհրաժեշտ գործողություններից ու համապատասխան բուժօգնություն ցուցաբերելուց հետո ծննդկանին ու բալիկին շտապօգնության թիմը տեղափոխել է բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, որտեղ էլ շարունակում են ստանալ համապատասխան բուժօգնություն: 

Բժշկական կենտրոնից վստահեցնում են, որ թե երեխայի, եւ թե մայրիկի վիճակը բավարար է: Բժշկական կենտրոնից եւս եւս շնորհավորում են նորածնի ընտանիքի անդամներին ու հարազատներին, մաղթում առողջություն ու խաղաղություն: 

Թող շտապ բուժօգնության կայանում հնչող բոլոր կանչերը լինեն միայն ու միայն ծնունդների ու մասին:

Կիսվել էջում