Աշխարհ

Ռուսական զորքերն ի պատասխան Բելգորոդի՝ հրթիռակոծում են Խարկովը

Ռուսական զորքերն ի պատասխան Բելգորոդի՝ հրթիռակոծում են Խարկովը

Ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Խարկովի վրա. այս մասին հայտնում է «Ռուսական գարնան ռազմական թղթակիցներ» Telegram-ի ալիքը։ Նշվում է, որ Խարկովը հրթիռակոծվում է` ի պատասխան Բելգորոդի հրթիռակոծման:

Խարկովի մարզային պետական ​​վարչակազմի նախագահ Օլեգ Սինեգուբովը Տելեգրամի իր ալիքում հայտնել է, որ քաղաքում ավելի քան 6 պայթյուն է որոտացել։

Մինչ այս Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել էր, որ ռուսական զորքերը «աշխատում են» Բելգորոդում։

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևը «փորձում է ուշադրությունը շեղել ճակատում կրած պարտություններից, ինչպես նաև մեզ դրդել նմանատիպ գործողությունների»։ «Մենք ընդգծում ենք, որ Ռուսաստանի զինված ուժերն աշխատում են միայն ռազմական օբյեկտների և դրանց հետ անմիջականորեն առնչվող ենթակառուցվածքների վրա։ Մենք կշարունակենք դա անել: Այս հանցագործությունն անպատիժ չի մնա»,- եզրափակել է ՊՆ-ն։

Դեկտեմբերի 30-ին Ուկրաինայի ԶՈՒ-ն գնդակոծել է Բելգորոդի կենտրոնը և քաղաքի այլ շրջաններ։ Ռուսաստանը հարձակման հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել։ Այն կսկսվի դեկտեմբերի 31-ին Մոսկվայի ժամանակով կեսգիշերին կամ դեկտեմբերի 30-ին Նյու Յորքի ժամանակով 16:00-ին:

Կիսվել էջում