Աշխարհ

«Բաքուն չէր կարող անվերջ սպասել Երևանի պատասխանին». Հիքմեթ Հաջիև

«Բաքուն չէր կարող անվերջ սպասել Երևանի պատասխանին». Հիքմեթ Հաջիև

Երևանը պետք է գրավիչ պայմաններ ապահովի երկրի տարածքով ապրանքների անցման համար, եթե Հայաստանը ցանկանում է դառնալ տարանցիկ երկիր տարածաշրջանում, ասում է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով, հայկական կողմի շահերից է բխում փոխել իր դիրքորոշումը տարածաշրջանում (որպես տարանցիկ երկիր), իսկ դա կախված է հենց Հայաստանից։

«Եթե Հայաստանն իրեն տեսնում է` որպես տարանցիկ երկիր տարածաշրջանում, ապա նա պետք է գրավիչ պայմաններ ապահովի ապրանքների փոխադրման համար, ինչպես նաև անվտանգության մեխանիզմներ»,- ասել է Հաջիևը TRT World-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, Երևանը նախկինում պարտավորվել է իր տարածքով ցամաքային ճանապարհ բացել դեպի Նախիջևան (համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության)։

Միևնույն ժամանակ Հաջիևը հավելել է, որ Ադրբեջանը «չի կարող անվերջ սպասել հայկական կողմի պատասխանին» և սկսել է այլընտրանքային ճանապարհ կառուցել դեպի Նախիջևան Իրանի տարածքով։

Կիսվել էջում