Աշխարհ

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել են երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն։

Վարակվածը մոտ 50 տարեկան տղամարդ է։ Նա ընկերոջ հետ միասին անձնական գործով մեկ շաբաթ ճանապարհորդել է Իրանում։

Երեկ տղամարդը Ադրբեջանով վերադարձել է Վրաստան և սահմանին նրա մոտ հայտնաբերվել են ախտանշանները։ Ներկայում տղամարդը կարանտինի մեջ է Թբիլիսիի Կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցում։

Կիսվել նյութով