Մամուլ

Վրաերթի ենթարկված 3 երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, երեքն էլ գիտակից են

Վրաերթի ենթարկված 3 երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, երեքն էլ գիտակից են

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

«Վթարի ենթարկված 16-ամյա երեք երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, երեքն էլ գիտակից են

Անցել են անհրաժեշտ բոլոր բուժզննությունները։ Ունեն սալջարդ վերքեր։ Նրանցից երկուսը գտնվում են Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, իսկ երրորդը՝ նյարդավիրաբուժական բաժանմունքում։ Գտնվում են բժիշկների հսկողության ներքո»,- գրել է նա։

Ավելի վաղ, Shamshyan.com-ը հայտնել էր, որ Վրաերթ է եղել Երևանում. 38-ամյա վարորդը Սասունցի Դավթի հրապարակում Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել 3 երեխայի. վերջիններս տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Կիսվել նյութով