Աշխարհ

Վեցամյա երեխան «Ժիգուլի»-ով վրաերթի է ենթարկել իր մորը

Վեցամյա երեխան «Ժիգուլի»-ով վրաերթի է ենթարկել իր մորը

Մայիսի 2-ին Ռուսաստանի Կուրսկի մարզում վեցամյա երեխան «Ժիգուլի»-ով վրաերթի է ենթարկել իր մորը:

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, հղում անելով շրջանի ՆԳՆ վարչությանը, ողբերգությունը տեղի է ունեցել Կուրսկի մարզի Շչիգրի քաղաքի գերեզմանատանը:

Նախնական տվյալներով՝ 2015 թվականին ծնված անչափահասը մեծահասակների բացակայության ժամանակ նստել է ՎԱԶ 210 21074 մակնիշի ավտոմեքենայի ղեկին, գործի դրել այն եւ հետընթաց կատարելիս վրաերթի ենթարկել 1994-ին ծնված կնոջը (իր մորը):

vraert

Պարզաբանվում է, որ կինը փորձել է ձեռքերով պահել շարժվող ավտոմեքենան, որպեսզի այն չբախվի հետեւում կայանված արտասահմանյան մեքենային: Արդյունքում նա սեղմվել է երկու մեքենայի արանքում, ստացել լուրջ վնասվածքներ, իսկ ավելի ուշ մահացել հիվանդանոցում: Ոստիկանությունը ստուգում է դեպքի բոլոր հանգամանքները:

Կիսվել նյութով