ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

Ինչ-որ ֆսսոց եկավ հետևից․ քմծիծաղ տվողները մի քանի օրից թող փորձեն քմծիծաղ տան. Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ)

Ինչ-որ ֆսսոց եկավ հետևից․ քմծիծաղ տվողները մի քանի օրից թող փորձեն քմծիծաղ տան. Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր, այդ թվում՝ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկումը:

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հեղինակ, ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ այն պետական պաշտոնյաները, ովքեր ապատեղեկատվություն են տարածում, պետք է պատժվեն։

Գևորգ Պետրոսյան

«Էսօր բարձրաստիճան պաշտոնյաները, ամոթը գրպանած, հելնում են և ժողովրդին սխալ տեղեկատվություն են մատուցում։ Քրեական օրենսգրքում նման պատժատեսակ նախատեսելը նպատակ ունի կանխել այդպիսի ստախոսների գործունեությունը։

Ես հիմա անուն պետք ա տամ, բայց, խնդրում եմ չընկալեք որպես անձի համար կարվող նախագիծ։ Խոսքը ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի մասին է, ով 43 օր խաբեց, ասեց՝ հաղթում ենք, հետո հանկարծ վերջին օրով պարզվեց՝ պարտվում ենք, ի՞նչ հաղթանակ:

Նման ապատեղեկատվություն մատուցողները պիտի պատժվեն»,- հայտարարեց Պետրոսյանը։

Մանրամասները՝ Bavnews.am-ի տեսանյութում

Կիսվել էջում