Մամուլ

Վարդենիս-Երևան երթուղու Mercedes Sprinter-ը բախվել է Opel-ին․ կա 8 վիրավոր

Վարդենիս-Երևան երթուղու Mercedes Sprinter-ը բախվել է Opel-ին․ կա 8 վիրավոր

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի ահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter-ն ու Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:

opel avtovtar

Օպերատիվ են գործել Մարտունու հիվանդանոցի բժիշները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումատակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

vardenis avtovtar

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes Sprinter-ը  կողաշրջվել է, իսկ այն Վարդենիս-Երևան երթուղին է սպասարկում, իսկ Opel-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, մասամբ հայտնվել ձորակում:

Կիսվել նյութով