Մամուլ

Վարդենիսում 41-ամյա տղամարդն ինքնասպան է եղել պարանից կախվելու միջոցով և գրություն թողել

Վարդենիսում 41-ամյա տղամարդն ինքնասպան է եղել պարանից կախվելու միջոցով և գրություն թողել

Վարդենիսում հունիսի 27-ին 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել:

«Հունիսի 27-ին ժամը 08.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 07.30-ին շտապ օգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկը, որտեղ արձանագրվել է բնակիչներից 1979թ.ծնված տղամարդու Կենսաբանական մահ:

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ վերջինս տանը հարակից խորդանոցում, թելից գործված պարանով առաստաղի երկաթյա ամրանից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել, որի վերաբերյալ խոհանոցի սեղանին թողել է գրություն:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։

Կիսվել նյութով