Մամուլ

Վանեցյանը կազատվի ԱԱԾ տնօրենի պաշտոնից․ Փաշինյանը ստորագրել է միջնորդագիրը

Վանեցյանը կազատվի ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիր է ստորագրել: Այս մասին Փաշինյանը հայտնեց հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ազգային անվտանգության ծառայության տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ, և համապատասխան հրամանագիրը (ՀՀ նախագահի հրամանագիրը-խմբ.) մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի:

Դա տեղի է ունեցել ԱԱԾ տնօրենի հետ փոխադարձ համաձայնությամբ, մի քանի քննարկումների արդյունքում: Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենար ենք քննարկել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս պահին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը կկենտրոնան Հայաստանի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս բերելու խնդրի լուծման վրա:

Կիսվել նյութով