Մամուլ

Սև լիճը շարունակում է մնալ ադրբեջանական վերահսկողության տակ. բանակցությունները շարունակվում են. Գորիսի փոխքաղաքապետ

Սև լիճը շարունակում է մնալ ադրբեջանական վերահսկողության տակ. բանակցությունները շարունակվում են. Գորիսի փոխքաղաքապետ

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Սև լիճը շարունակում է մնալ ադրբեջանական վերահսկողության տակ.

«Դրական արդյունք չի տվել երեկվա բանակցությունները, շարունակում են մնալ այդտեղ, նույն դրությունն է։ Հիմա էլ բանակցություններն ընթանում են։ Մեր կողմից բանակցում են առաջին բանակային կորպուսն ու սահմանապահ զորքերը»։

sev lich

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 12-ին, Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

«Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»,– նշվում էր ՊՆ հաղորդագրությունում։

Կիսվել էջում