Մամուլ

Սևանա լճում իրավիճակը աղետալի է․ լճի «ծաղկման» իրական պատճառները երեքն են․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սևանա լճում իրավիճակը աղետալի բնույթ է կրում:

Շրջակա միջավայրի նախարարությունն իր և իշխանությունների վրայից պատասխանատվությունը գցելու նպատակով ներկայացրել է լճի ծաղկման պատճառների մի ամբողջ ցանկ, որի հիմնական իմաստը ցույց տալն է, որ տեղի ունեցածը օբյեկտիվ և իշխանության կամքից անկախ բնույթ է կրում, կլիմայական փոփոխություններ, տեղումների սակավություն, քամիների ինտենսիվություն և այլն:

Մինչդեռ մասնագետները պնդում են, որ իրական պատճառները երեքն են, և դրանք կապված են իշխանության անգործության կամ հանցավոր գործունեության հետ. լճի ջրի օգտագործում ոռոգման նպատակով, անցած տարի այն նույնիսկ օրենքով նախատեսվածից ավել էր, ձկան պաշարների անխնա ոչնչացում և թափոնների անվերահսկելի արտանետում լիճ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով