Սևանա լճի «Առագաստ» լողափի տարածքից դուրս բերեցին ջրահեղձ եղած տղայի մարմինը
Այսօր՝ օգոստոսի 2-ին, ջրահեղձման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևանա լճում՝ «Առագաստ» լողափի տարածքում, քաղաքացի է ջրահեղձ եղել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Սևանի ջրափրկարարները, ափից մոտ 15 մետր հեռավորության վրա՝ լճից, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Տեղում Սևանի համայնքային ոստիկանները պարզել են, որ ջրահեղձ եղածը 24-ամյա Մուհամեդ Ա․-ն է, ով Եգիպտոսի քաղաքացի էր։



