Մամուլ

Ստյոպա Սաֆարյանի դիպուկ անդրադարձը Արտուշ պապիկի խոսքերին

Ստյոպա Սաֆարյանի դիպուկ անդրադարձը Արտուշ պապիկի խոսքերին

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։

«Պապին ճիշտ բաներ չի խոսել, որովհետև ինչ էլ արել են մարդիկ, հաստատ ավելի լավն է, քան ուներ։

Ու եթե ասում է “բա չգիտեին, որ ընտանիք է ապրում”, էդ ընտանիքը’ աղջիկը, հարսը, կարող էին լինոլիումները բարձրացնել, տակը մաքրել, ու նորից փռել։

Բայց ժողովուրդ ջան, եկեք հասկանանք, որ էդ տարիքի մարդկանց մեծ մասի մոտ լիքը պրոբլեմ կա’ ծերունական մառազմ, և այլն, ու մեղմ ասած’ լիարժեք օբյեկտիվ ու անաչառ չեն լինում մարդիկ, իրենց կամքից անկախ։

Դեռ սկզբում էլ լուրեր կային, որ համ պապին լավ խասյաթով չի եղել, իր ընտանիքն էլ իր հետ հաշտ չի եղել։ Խիստ մի դատեք, շատ մի քննարկեք, մեղադրեք։ Ուղղակի լրատվամիջոցներն էլ թող հանգիստ թողնեն Արտուշ պապին։ Կյանքի մայրամուտ է, թողեք իր օրերն ապրի։

Նորահայտ աղջիկը կամ թոռնուհին էլ թող կամերայի առաջ կանգնելու փոխարեն իրենց հոր, պապի տունը մաքրեն։ Մենք բոլորս ենք մեր գների շինաղբը մաքրում, ու ոչ մեկի վրա մուննաթ չենք գալիս»։

Կիսվել էջում