Ազատ խոսքՄամուլ

«Ստի ոտքը կարճ է. ինչ կցանես, այն էլ կհնձես». Էդուարդ Շարմազանով

«Ստի ոտքը կարճ է. ինչ կցանես, այն էլ կհնձես». Էդուարդ Շարմազանով

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա, մասնավորապես գրել է․

«Փաշինյանին ասեք` մանիպուլյատիվ թվեր ներկայացնելու փոխարեն հետևյալ հարցերիս այսօր ԱԺ-ում պատասխանի։

Ինչու՞ գազի գինը իր կառավարման շրջանում ոչ միայն չի նվազել այլև սահմանին թանկացել է

Ինչպե՞ս է գնահատում «Իմ քայլ»-ի պատգամավորի կարծիքը, թե գազի գնի թանկացումներից ողբերգություն պետք չէ սարքել

Էլեկտրաէներգիան թանկանալու՞ է, թե՞ ոչ

Ինչու՞ չկան ներդրումներ

Ինչու՞ չկա ներգաղթ

Ինչու՞ հանված չեն տեսախցիկները

Չէ՞ որ իրենք էին կանացի ներքնաշորերով փակում տեսախցիկները և վերջապես ինչու՞ «դուխ» չունեցավ կառավարությունում հանդիպել իր գործընկերներին` միտինգավոր անասնապահ «վարչապետներին», թե՞ հանդիպման համար պարտադիր պայման է ՊՊԾ գունդ գրավելը…

Հ.Գ. Ստի ոտքը կարճ է: Ինչ կցանես, այն էլ կհնձես»:

Կիսվել նյութով