Շոու-բիզնես

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել

Երգչուհին երեկ հրապարակում է արել՝ հայտնելով, որ նախապես նախատեսված էր իր ելույթը, սակայն այն ծրագրից հանվել է ոչ իր նախաձեռնությամբ և առանց իրեն հստակ պատճառաբանություն ներկայացնելու։

«Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնի և Վարդենիսի օրվա առթիվ Ձեր համայնքում կազմակերպվելիք համերգային ծրագրում, ինչպես արդեն տեղեկացրել էի, ելույթ պիտի ունենայի նաև ես։

Ոչ իմ նախաձեռնությամբ և ոչ էլ որևէ հստակ պատճառաբանությամբ իմ ելույթը ծրագրից հանվել է, և ես ներկա չեմ։ Անկախության տոնը, ի վերջո, մեզանից յուրաքանչյուրին նաև հիշեցնում է մի շատ պարզ արժեքի մասին՝ լինել ազատ և անկախ՝ սեփական որոշումների, խոսքի ու ընտրության մեջ։

Վստահ եմ՝ դեռ առիթներ կունենանք հանդիպելու և միմյանց փոխանցելու այն սերն ու ջերմությունը, որը այս տարիների ընթացքում ձևավորվել է։ Շնորհավորում եմ բոլորիդ Անկախության տոնի առթիվ»,- գրել էր երգչուհին։

sofi hayt
Կիսվեք ձեր էջում