Մամուլ

Սուրբ Սարգսի աջը բերվեց Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի

Սուրբ Սարգսի աջը բերվեց Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Սուրբ Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է:

Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Այսօր Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվել է երիտասարդների օրհնության կարգ:

Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Ս. Սարգսի աջը բերվել է Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի:

Կիսվել էջում