Մամուլ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում կորոնավիրուսից 66-ամյա տղամարդ է մահացել․ նրան կատարել էին ստորին վերջույթների ամպուտացիա

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում կորոնավիրուսից 66-ամյա տղամարդ է մահացել․ նրան կատարել էին ստորին վերջույթների ամպուտացիա

Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։

Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել։

Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 44 նոր դեպք և 32 առողջացածներ»։

Կիսվել նյութով