Ազատ խոսք

Սույն նկարում պատկերված անձը լրիվ կորցրել է իրեն. Գևորգ Պետրոսյան

Սույն նկարում պատկերված անձը լրիվ կորցրել է իրեն. Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նախարարը կորցրել է իրեն, խնդրում ենք համարել անվավեր

Սույն նկարում պատկերված անձը լրիվ կորցրել է իրեն:
Ըստ նրա հաստատած կանոններից մեկի՝ «դասամիջոցին սովորողները դասասենյակը լքում են միայն ըստ անհրաժեշտության՝ ուսուցչի հսկողությամբ»։

Հասկանալի է, որ անհրաժեշտությունը կապված է երեխայի բնական կարիքների հետ:

Մի կողմ թողնենք էն, թե երեխայի մոտ ինչ հոգեկան ապրումներ կարող են առաջանալ՝ ամեն անգամ՝ պետքարան գնալու համար ուսուցչին դիմելիս:
Մի ժամանակ հասարակական տրանսպորտում մի այսպիսի ցուցանակ էր փակցվում՝ «Վարորդը նաև հսկիչ է»…

Հիմա ի՞նչ, ստացվում է, որ ուսուցիչը նաև զուգարանի ուղեկից է՞։

Արա, լավ, ինչքա՞ն կարելի է չհարգել ուսուցչի կոչումը: Դուք հասկանում ե՞ք՝ օրվա մեջ քանի անգամ ուսուցիչը պետք է իր կամքից անկախ այցելի զուգարան:
Դուք լրիվ ցնորվել ե՞ք…

Շատ հետաքրքիր է՝ իսկ էս նախարարն իր ենթականերին ինչու՞ չի ուղեկցում զուգարան: Էդ ի՞նչ վտանգ ա զգում…
Մեկ ա պարապ ա, Կարաբինան էլ չկա, չի այցելում…»։

Share