Աշխարհ

Սուդանում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

Սուդանում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

Սուդանի Պորտ Սուդան քաղաքի միջազգային օդանավակայանում ավիավթարի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, հայտնում է Al-Hadath հեռուստաալիքը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները։

Նրանց խոսքով՝ ավիավթարը տեղի է ունեցել «թռիչքից հետո՝ տեխնիկական անսարքության պատճառով»։

Հայտնի է նաև, որ վթարից մի երեխա է ողջ մնացել՝ թեթև վնասվածքներով։

Al-Arabiya հեռուստաալիքի թղթակցի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով տուժածները տեղափոխվել են Պորտ Սուդանի հիվանդանոց։ Նախնական տվյալներով՝ «Անտոնով» կոնցեռնի արտադրության քաղաքացիական ինքնաթիռում եղել է մոտ 20 մարդ, այդ թվում՝ զինվորականներ։

Կիսվել էջում