Մամուլ

Երևանում դիմակավորված բելառուսցի աղջիկները մտել են ՌԴ քաղաքացու տուն և հափշտակել խոշոր չափի գումար

Երևանում դիմակավորված բելառուսցի աղջիկները մտել են ՌԴ քաղաքացու տուն և հափշտակել խոշոր չափի գումար

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 20-ին դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։

Այդ օրը, ժամը 05։00-ի սահմաններում դիմակավորված 2 անձինք Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի դուռը ծեծելով՝ ներկայացել են որպես աղջիկներ, ապա մտել նշված բնակարան և հարվածներ են հասցրել այնտեղ գտնվող ՌԴ քաղաքացի 20-ամյա Ռ․ Կորտեսին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի տեղակալ Խորեն Բարխոյանը և Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ-վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Արդեն տեղում Ռ․ Կորտեսը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ 2 դիմակավոր անձ ներս են մտել իր տուն, հարվածել իրեն, ապա փակել սենյակում և այնտեղից հափշտակել իրեն պատկանող iPhone 14 Pro Max բջջային հեռախոսը, 700 հազար դրամ, 350 եվրո և 400 ԱՄՆ դոլար։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մինչ քննիչներն աշխատում էին դեպքի վայրում, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով՝ պարզել են, որ նշված ավազակային հարձակումը կատարել են Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ 28-ամյա Իլյա Լ․-ն և 22-ամյա Նիկիտա Բ․-ն։ 

Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել էջում