Մամուլ

Սորոսը ում շո՞ւնն է, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան․ Ալեն Սիմոնյան

Սորոսը ում շո՞ւնն է, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան․ Ալեն Սիմոնյան

Hraparak.am-ը գրում է․ Հարցազրույց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

-Պարոն Սիմոնյան, ձեր իշխանությանը պարբերաբար մեղադրում են Սորոսի հիմնադրամի հետ կապ ունենալու, նրանցից ղեկավարվելու մեջ, իսկ այդ հիմնադրամը երկիրը քանդելու ծրագիր ունի։ Օրերս էլ Վլադիմիր Գասպարյանն էր նման հայտարարություններով հանդես եկել, որ դուք գրանտներ եք ստանում դրսի ուժերից և այլն։ Ինչպե՞ս կարձագանքեք այս ամենին։

-Քչերը գիտեն, և թերևս դրա մասին խոսելը որոշների մոտ այդքան էլ հաճույք չի առաջացնում, բայց Սերժ Սարգսյանի ժամանակահատվածում, երբ որ Վլադիմիր Գասպարյանը երկար տարիներ եղել է ոստիկանության ղեկավար, ՀՀ ոստիկանությունը եղել է ամենաշատ գրանտ ստացած կազմակերպություններից մեկը։ Հարց է ծագում, թե ինչո՞ւ, օրինակ, պարոն Վլադիմիր Գասպարյանը չի խոսում ժամանակին իր ենթակայության տակ եղած այդ գրանտների ու դրանց ծագումնաբանության մասին։

-Իսկ դուք ի՞նչ կապ ունեք Սորոսի հիմադրամի հետ, ասում են՝ Սորոսն է կառավարում այսօր մեր երկիրը, սորոսականներն էլ փայ ունեն ձեր իշխանության մեջ։

-Ուրեմն Հայաստանի Հանրապետության իշխանությունը, որը լեգիտիմ է, որևիցե մեկը չի կարող ղեկավարել և իշխել կամ որևիցե բան թելադրել։ Էլ չեմ ասում, որ ուզում է Սորոսը լինի, ուզում է՝ Սորոսի հերը լինի․․․

-Իսկ Սորոսի վաստակնե՞րը։

-Նաև Սորոսի վաստակները չեն կարող Հայաստանի Հանրապետությունը ղեկավարել։ Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և ձևավորում է իր իշխանությունը ընտրությունների միջոցով։ Իսկ էդ Սորոսի խոսակցությունը, որ բերվել է օրակարգ, դա արհեստական բան է, որի նպատակը մեկն է՝ հնարել կամ վերցնել մի հատ ինչ-որ կիսամեռ բիձուկի անուն և փորձեն դրա շուրջ ինչ-որ հարցերի պատասխաններ գտնել։ Դա չի ստացվել ու չի ստացվելու, որովհետև հենց էդ մարդիկ հիմնականում դրսից սնուցվող են։

Կրկնեմ՝ Սորոսը, իրա հերը կամ որևիցե մեկը ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին։

-Կներեք, իսկ Հայաստանի Հանրապետությունը ղեկավարող քաղաքացուն ինչո՞ւ չեք հարցնում, երբ Սահմանադրություն եք փոխում, երբ պարգևավճարներ եք ինքներդ ձեզ բաժանում․․․ Ես՝ որպես քաղաքացի, գուցե չեմ ուզում, որ դուք ձեզ պարգևատրեք։

-Մենք դրա մասին հարցրել ենք, և քաղաքացիները մեզ տվել են մանդատ տարբեր գործողություններ անելու։ 

-Ես չեմ տվել այդ մանդատը ձեզ։

-Դուք ո՞ւմ եք ընտրել։

-Ում ընտրել եմ, չի ընտրվել։

-Ահա, ում ընտրել եք՝ չի ընտրվել, ուրեմն ինքը նման բան անելու իրավունք չունի։ Էն, որ ասում եք՝ ում եք հարցնում, ամեն անգամ որևէ օրենք ընդունելիս կամ որևէ գործողություն անելիս անհնար է գնալ բոլորին հարցնել։

-Փաստորեն, դուք բոլոր քաղաքացիների իշխանությունը չեք, դուք միայն ձեզ ընտրողների իշխանությունն եք։

-Չէ, էդպես չի, որովհետև, երբ դու գնում ես ընտրությունների, դու ներկայացնում ես քո ծրագիրը, և մարդկանց մեծամասնությունը, երբ որ քեզ ձայն է տալիս, ասում է, որ դա ճիշտ քայլ է։ Եթե մենք սխալ ենք արել, եթե մենք ինչ-որ հարցում թերացել ենք, ընտրություններին ընդամենը երեք տարի է մնացել՝ չեն ընտրի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով