Շոու-բիզնեսՏեսանյութ

Սոսո Պավլիաշվիլին և կինը Ծառուկյանի որդու հարսանիքից տեսանյութ են հրապարակել

Սոսո Պավլիաշվիլին և կինը Ծառուկյանի որդու հարսանիքից տեսանյութ են հրապարակել

Ռուսաստանի վաստակավոր արտիստ Սոսո Պավլիաշվիլին Ինստագրամի իր էջում տեսանյութեր է հրապարակել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանեկան արարողությունից, որոնք նկարել է կինը` Իրինա Պատլախը։

Տեսանյութերին կից երգիչը գրել է՝ «Թերթեք և կհայտնվեք դրախտում»։

Տեսանյութում երևում է, որ արարողությանը մասնակցել է նաև Պավլիաշվիլիի որդին՝ Լևանը։

carukyan harsaniq

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվերի և ռուսաստանցի հայ գործարար Բյուզանդ Ավետիսյանի դստեր՝ Արփիի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 10-ին՝ «Փարավոն» ռեստորանային համալիրում։

Հարսանիքին ելույթ են ունեցել ռուսական և հայկական էստրադայի հանրաճանաչ կատարողներ Սոսո Պավլիաշվիլին, Ստաս Միխայլովը, Նիկոլայ Բասկովը, Քրիստինա Օրբակայտեն, Արմենչիկը, Արամ MP3-ն, Սոնա Ռուբենյանը, Իվետա Մուկուչյանը և այլն:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով